Մանե Թանդիլյան ու Անդրեյ Զիմբատովը քննարկվել է սոցիալական խնդիրների լուծման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News

․

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է  Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Անդրեյ Զիմբատովի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձել է եղել հետպատերազմյան շրջանում սոցիալական ապահովության պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին։

Երկուստեք կարևորվել է ոլորտում հետագա հաջողությունների գրանցման համար խաղաղության և անվտանգության պահպանման երաշխիքների անվերապահ կիրառումն ու անառարկելիությունը։

--00--ԱՀ