Ռուս սակրավորներն ականազերծել են 280 հա տեղանք, 107 կմ ճանապարհ, 452 բնակելի շենք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ԼՂ-ում ձյան ինտենսիվ տեղումների հետևանքով սակրավորների աշխատանքը բարդացել է, տեսանելիությունը՝ զգալի նվազել: Այդուհանդերձ, գործողության ընթացքում մաքրվել է 280 հա տեղանք, շուրջ 107 կիլոմետր ճանապարհ, 452 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթուցիկ:

Գերատեսչությունը հայտնում է, որ ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և վատ եղանակային պայմաններում:

Պայթուցիկ օբյեկտներն ու չպայթած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում են հատուկ վայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պահպանելով անվտանգության անհրաժեշտ միջոցները:

--00—ԼՄ