Դատարանը մերժեց Քաջարանի համայնքապետին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24News  

Դատարանը մերժեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու՝ ՔԿ միջնորդությունը։ 

ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությամբ, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Հավելենք, որ Փարամազյանը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

--00—ՄՀ