ԱՀ և ՀՀ ՄԻՊ-երը հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման արտահերթ զեկույց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24News  

զեկուցյ

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ:

Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ եւ չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաեւ լրագրողները եւ նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետեւանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) եւ զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ եւ տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաեւ նրանց մեքենաների վրա:

Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ եւ ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար:

 --00—ՄՀ