Ստեփանակերտում ապաստանած 741 անօթևան սննդի ծանրոց ու հիգիենայի պարագաներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրացման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի 12 հյուրանոցներում, համալսարանական հանրակացարանում և տարեցների տուն-ինտերնատում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ՝ 741 անձ, ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ: Բացի դրանից՝ տրամադրվել է 104 խոհանոցային պարագա և 48 տաքացուցիչ: ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է տեղական իշխանություններից բոլոր ներքին տեղահանված անձանց վերաբերյալ հավաքագրել տեղեկատվություն՝ հետագա քայլերը պլանավորելու նպատակով։

--00—ԼՄ