Վաղարշակ Հակոբյանը դիտորդական առաքելություն կիրականացնի Ղազախստանի Մեջլիսի ընտրությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դիտորդական առաքելություն կիրականացնի Ղազախստանում տեղի ունենալիք  Խորհրդարանի Մաջլիսի պատգամավորների ընտրություններում: Այդ մասին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել:

«Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք  Խորհրդարանի Մաջլիսի պատգամավորների ընտրություններին մասնակցելու համար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում 2021 թվականի հունվարի 7-13-ը Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին»,- գրված է կարգադրությունում:

--00—ԼՄ