Արթուր Դավթյանին իրավունք սովորեցրած գիտնականները իրավական վարպետաց դաս են տալիս նրան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24News

Ղազինյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դասախոսներն իրեն մատնացույց են անում ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով կատարված եւ շարունակվող հանցագործությունը՝ պահանջելով նրանից հավատարիմ մնալ իրավունքի գերակայության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքներին, հարուցել քրեական գործ եւ ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն Դավթյանին իրավունք սովորեցրած գիտնականները իրավական վարպետաց դաս են (master class) տալիս նրան, որից խուսափել կամ այն մերժել Դավթյանն ուղղակի չի կարող:

Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի ամենահեղինակավոր իրավաբան գիտնականներն այս պահանջը ձեւակերպելիս առաջնորդվել են հայրենասիրության եւ մասնագիտական արժանապատվության հրամայականով՝ նպատակ ունենալով վերականգնել տապալված իրավական կարգն ու երաշխավորել իրավունքի գերակայությունը:

Հ.Գ. Կարծում եմ այս խնդրով ասելիք ունի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգդյանը՝ որպես պետության գլուխ եւ ՀՀ սահմանադրությանը հետեւելու պարտականություն ունեցող պետական բարձրագույն մարմին»:

--00—ՄՀ