ՍԴ նախագահը ՄԱԿ-ի համակարգողի հետ քննարկել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ Արման Դիլանյանը կարևորել է ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացման, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև համագործակցությունը կամրապնդվի:

--00—ԼՄ