Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ճանապարհ

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Կապանի, Սպիտակի, Վարդենիսի տարածաշրջաններում, Գորիս-Կապան, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

--00--ԱԹ