Ուզում է լեգիտիմացնի իր գործարքն Ալիևի հետ և վերջնականապես ձեռքերը լվա Արցախից. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

աշոտյան

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով վերջինս քաղաքական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ խորհրդարական ընտրություններ անցկացնելու հարցով։

«Ուզում է ժողովրդի ձեռքերով մաքրվի դավաճանի, մարդասպանի, հայրենասպանի, հողատուի ու վիժվածքի պիտակներից։

Ուզում է լեգիտիմացնի իր գործարքն Ալիևի հետ։

Ուզում է պատմության մեջ ամրագրի ազգս կոտրելու փաստը։

Ուզում է Հայաստանը շղթայակցված պահի թուրք-ադրբեջանական ճիրաններում։

Ուզում է վերջնականապես ձեռքերը լվա Արցախից» , - գրել է Արմեն Աշոտյանը։

--0--ԱՀ