Շուռնուխցիները չեն պատրաստվում զիջել տարածքը․ համայնքի ճակատագիրը դեռ պարզ չէ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Շուռնուխում սպասողական վիճակ է, ոչ մի փոփոխություն չկա, սպասում ենք վերջնական արդյունքին, տեսնենք՝ կառավարությունից ի՞նչ են հայտարարում։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, որ ամենայն հավանակությունթամբ հակառակորդին Շուռնուխից 11 բնակելի տուն կանցնի։

«Չգիտենք՝ ինչ է լինելու։ Լարվածություն կա, բնակիչները չեն պատրաստվում զիջել մեր հողը, պատրաստ են պայքարել»,-հայտնեց գյուղապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ