Դեկտեմբերի 25-ը՝ «Mercedes»-ի թալանի օր. Աբովյանում 1 գիշերում մի քանի գողություն է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Դեկտեմբերի 26-ին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ մի գիշերվա ընթացքում իրենց քաղաքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների մի քանի գողության դեպք է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը:

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մուսինյանը և հայտնել, որ իրենց բակում՝ իրեն պատկանող «Mercedes» մակնիշի 40 QO 033 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու և սրահից շարժիչի ծածկոցը բացելու եղանակով գողացել են ավտոմեքենայի արգելակման համակարգը և օդը կարգավորող սարքերը:

Ըստ աղբյուրի՝ Դ. Մուսինյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Դ. Մուսինյան» Ա/Ձ տնօրեն: Նույն օրը դարձյալ Կոտայքի ոստիկանություն է դիմել նույն՝ Աբովյանի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 34-ամյա Արամ Վարդանյանը և հայտնել, որ իրենց բակում կայանված, իրեն պատկանող «Mercedes» մակնիշի 36 VG 768 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու և սրահից շարժիչի ծածկոցը բացելու եղանակով գողացել են ավտոմեքենայի արգելակման համակարգի սարքը:

Նույն օրը Կոտայքի ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 38-ամյա Վահե Գեղամյանը և հայտնել, որ իրենց բակում կայանված իրեն պատկանող «Mercedes» 35 TF 074 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու և սրահից շարժիչի ծածկոցը բացելու եղանակով գողացել են ավտոմեքենայի արգելակման համակարգի սարքը:

Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 20-ամյա Գուրգեն Բարսեղյանը և հայտնել, որ իրենց բակում կայանված, իրեն պատկանող «Մերսեդես» 17 GD 017 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրել են և սրահից բացել շարժիչի ծածկոցը, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում, գողություն չեն կատարել և հեռացել են:

Դեպքերի փաստերով ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ զանգահարած բնակիչներն ասեմ են. «Սա առաջին դեպքը չէ, երբ ավտոմեքենաներ են թալանում, բայց որ մի գիշերում սրբեն միայն «Mercedes»-ներ, դա վերջն է: Մնում է՝ դիմենք Աբովյանի քաղաքապետին՝ դեկտեմբերի 25-ը մեր քաղաքում հայտարարեն «Mercedes»-ների գողության օր»:

--00—ԼՄ