Ծրագիրը, որի համար Փաշինյանը գումար է ստացել, ուզում է ավարտել. վերջին շանսն է օգտագործում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Փաշինյանը պաշտոնապես ընդունեց «Հայրենիքի փրկության շարժման» հաղթանակը։ Նրա հեռանալն այլընտրանք չունի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

Ըստ նրա՝ իրենք պատրաստ են իշխանության հետ քննարկել միայն մեկ բան՝ նրանց անցնցում հեռացումը, իսկ դա ընտրությունները չեն։

«Փաշինյանը որոշել է վերջին շանսն օգտագործել՝ դրանով վերջնականապես կործանելով ՀՀ-ն։ Նա փորձելու է կեղծիքի, տեռորի միջոցով ընտրություններ կազմակերպել՝ լուծելու դավաճանական այն ծրագիրը, որի մասին մինչև վերջ մենք չգիտենք։ Միգուցե ծրագիրը, որի համար Փաշինյանը մեծ գումար է ստացել, ուզում է ավարտին հասցնել»,- ասել է Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ