Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ժամանել է Դադիվանք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Պարգև արքեպիսկոպոս

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ժամանել է Դադիվանք: Այս մասին հայտնում է Wargonzo նախագիծը: Արցախի թեմի առաջնորդը պսակադրություն և ուխտավորների համար ժամերգություն է անցկացրել քրիստոնեական լեգենդար վանքում:

Սրբազանը ռուս խաղաղապահներին է փոխանցել ամանորյա նվեր-խաչեր և ռուսերեն նամակներ, որ գրել էին արցախցի փոքրիկները:

Հիշեցնենք, այսօր Դադիվանքում հարսանեկան արարողություն է տեղի ունեցել:

--00--ԱԹ