ՀՀ և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News

ԱԳՆ

 

Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին:

Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

 --00—ՄՀ