Հադրութի միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների միջև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հադրութ

Հադրութի միջադեպը, որի մասին հայտնում էին ադրբեջանական լրատվամիջոցները, տեղի է ունեցել ոչ թե Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈւ, այլ ադրբեջանցի զինծառայողների միջև: Այս մասին հայտնում է իրանական MiranPress տելեգրամ-ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Հայտնի է ծառայակիցների կողմից սպանված երեք զինծառայողների մասին: 

Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին, թե իբր վեց հայ զինծառայող հարձակվել է Աղդամի դիրքի վրա:

--00--ԱԹ