ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
ՀՀ դեսպանը տեղեկություններ է ներկայացրել իր զրուցակցին Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:
Շամխանին հայտնել է ԻԻՀ իշխանությունների պատրաստակամությունը Հայաստանի համար ներկա դժվարին պայմաններում երկու երկրների համագործակցության խորացման վերաբերյալ և վերահաստատել Իրանի դիրքորոշումը կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:
--00—ՄՀ