Դեկտեմբերի 29-ից նախադպրոցական տարիքի արցախցիները կստանան 20 000 դրամ աջակցություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Դեկտեմբերի 29-ից կսկսվի Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվելիք 20 000 դրամ աջակցության վճարման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել «Հայփոստի» կամ «Արցախփոստի» ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։

Նշվում է, որ ծրագրի շահառու են հանդիսանում Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։

Միջոցառումը ֆինանսավորվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների՝  դեկտեմբեր ամսվա պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների համար նախատեսված գումարներից։

--00--ԱՀ