Ռուս խաղաղապահները մարտական պատրաստության վարժանքներ են անցկացնում ԼՂ-ում. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որռուս խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները մարտական պատրաստության ծրագրված վարժանքներ են անցկացրել Ստեփամակերտի և Մարտակերտի զորավարժարաններում:

Ըստ գերատեսչության՝ վարժանքների ընթացքում զինծառայողները կրակ են վարել ավտոմատներից ու գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային նռնականետերից, «БТР-82А» տեսակի զրահամեքենաներից:

Խաղաղապահ ուժերի հրամանատարությունը նաև նախատեսել է մարտական պարտաստության հիմնական տեսակների փորձարկում, այդ թվում՝ տակտիկական, հատուկ-տակտիկական, կրակային տեսակների և ռազմական տեխնիկայի կիրառմամբ: Վարժանքներին մասնակցում է 200 ռուս խաղաղապահ, գործի է դրվել ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա:

Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

--00—ԼՄ