Իրանում սկսվեցին մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

պատվաստանյութ

Իրանում դեկտեմբերի 29-ին սկսվել են կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Tasnim գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ փորձարկումները տեղի են ունենում Թեհրանում, թեստավորման առաջին փուլի ժամանակ ներարկումները կարվեն 56 կամավորների:

Ընդամենը տրվել Է շուրջ 60 հազար հայտ: Նշվում Է, որ փորձարկումների գործարկման արարողությանը ներկա Էին երկրի գիտության եւ տեխնոլոգիաների գործերով փոխնախագահ Սորենա Սաթարին, ինչպես նաեւ առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Սայիդ Նամաքին: Թեստերի տեխնոլոգիային հավանություն են տվել Իրանի Պարենի եւ դեղորայքի վարչությունը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ավելի վաղ Իրանի Իմունոլոգների եւ ալերգոլոգների ընկերության ղեկավար Մոհամեդ Վոժգանին հայտնել Է, որ Իրանն անհրաժեշտ գիտական գիտելիքներ ունի երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանութի արտադրություն կազմակերպելու համար:

Նրա խոսքով՝ այդ պատվաստանյութի վրա աշխատում են Իրանի երեք հետազոտական կենտրոններ, որոցից մեկն արդեն հաջողությամբ ավարտել Է կենդանիների վրա նմուշների փորձարկումները: Իրանը եւ Ռուսաստանը բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծման շուրջը: Դեկտեմբերի 22-ին այդ մասին հայտարարել Է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցչիենրի հետ կայացած հանդիպմանը: Վերջին տվյալներով՝ համաճարակի սկզբից իրանցի բժիշկներն արձանագրել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,2 միլիոն դեպք: Երկրում գրանցվել Է 54,8 հազար մահացու վախճան, ավելի քան 960 հազար հիվանդ ապաքինվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԱԹ