ՃՈ՝ աշխատանքից ազատված բաժնի պետը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանապետի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական

ՀՀ ոստիկանության  Ճանապարհային ոստիկանության (վարչության իրավունքով) հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի նախկին պետ Սպարտակ Սեփյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի:

Սեփյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել  Վահե Ղազարյանի 21.10.2020 թ. թիվ 3041 հրամանը, վերականգնել նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված  աշխատավարձը:

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Գևորգ Սոսյանին:

--0--ԿԿ