Վարչապետին ասել եմ՝ Դուք չպետք է լինեք պաշտոնակատար, երբ արտահերթ ընտրությունների գնանք

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News

Արտահերթ ընտրությունների գնալու համար ինքը պետք է ժամանակավոր պաշտոնակատար չլինի։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Ինչ հրապարակային ասված է եղել, անձամբ իր երեսին ասել եմ։ Երկրում ստեղծված իրավիճակի մասին, նաև, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը վայրկյան շուտ  իր հրաժարականն է», - ասաց Ծառուկյանը։

Պատգամավորը հավելեց՝ իր դիրքորոշումը չի փոխվել, Փաշինյանը ցանկացել է հանդիպել, ինքն էլ չի մերժել, հանդիպել եմ։

 --00—ՄՀ