Համոզված եմ, որ ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցությունը 2021 թվականին կշարունակի ամրապնդվել

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News 

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, որում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող տարում հայ-ռուսաստանյան հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա, դինամիկ զարգացում են ապրել: Առաջընթաց է գրանցվել համատեղ խոշոր ծրագրերում: Ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ համագործակցությունը 2021 թվականի ընթացքում կշարունակի ամրապնդվել: Կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերում արդյունավետ համագործակցություն ապահովումը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:

--00--ԱՀ