Բարդակ էր, մենք այս պատերազմում ուզում էինք պարտվել․ Շուռնուխից մեծ վտանգ կարող է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

«Ես համոզված էի, որ մենք այս պատերազմում չենք պարտվի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը:

Նրա խոսքով, պատերազմում հաղթանակն ավելի շատ կախված է հակառակորդից, իսկ պարտությունը՝ միայն քեզանից․ դու չես կարող պարտվել, եթե չես ուզում պարտվել, իսկ մենք ամեն ինչ արեցինք, որ պարտվեինք, որովհետև ուզում էինք պարտվել: «Մենք ուզում էինք պարտվել, որովհետև մեր ժողովուրդը հեքիաթների մեջ էր ապրում»,- ասել է Վարդանովը:

«Մի կարևորագույն թեզ էլ կա, որը մենք հաճախ մոռանում ենք, բանակները չեն պատերազմում, պատերազմում են ժողովուրդները՝ իրենց գործիքակազմերով, և այդ գործիքակազմից մեկը պետությունն է, որի մաս էլ հանդիսանում է բանակը»-, նշել է բանախոսը:

Մեր ժողովուրդը, ինքնախաբեությամբ զբաղված լինելով, չէր ուզում պատերազմել, երազում էր անցնել թոշակի, ինչպես Արևմտյան Եվրոպայում՝ այստեղ տուրիստներ ընդունելով։ «ՀՀ բոլոր ղեկավարներն ամեն ինչ արել են հենց այդ սպառողական հասարակարգը կառուցելու համար՝ քանդելով տնտեսությունը, գործող ձեռնարկությունները, ոչնչացնելով կապերը, որոնք ձևավորվել էին տարիների ընթացքում»,-ասել է Վարդանովը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ