Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, հաջողվեց հրադադարի հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

քաղաքական

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ 2021թ. նախկին Խորհրդային Միության տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ կլինի: Այս մասին Լավրովն ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Ակնկալում ենք, որ իրավիճակը նախկին ԽՍՀՄ տարածքում կլինի ընդհանուր առմամբ կայուն։ Դրա հիմքերը կան։ Օրինակ` Ռուսաստանի հետևողական ջանքերի շնորհիվ, հաջողվեց հրադադարի հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ, լիաֆորմատ հաղթահարման համար` արդար հիմքերով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է Լավրովը:

--0--ԿԿ