ԱԺ-ին հաջողվել է կրճատել ծախսերը և բյուջե վերադարձնել շուրջ 1․3 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական

Ամփոփելով 2020թ-ը՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին հաջողվել է ընթացիկ տարում կրճատել ծախսերը, տնտեսել և ՀՀ պետական բյուջե վերադարձնել շուրջ 1,3 միլիարդ դրամ (հաստատված բյուջեի 21%-ից ավելին)։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը՝ նշելով, որ ծախսերի կրճատումը պայմանավորված է եղել ինչպես համավարակով, այնպես էլ՝ բազմաթիվ գործընթացների արդյունավետության բարձրացմամբ։

«Շատ ենք կարևորում նաև իրականացվող ծախսերի թափանցիկությունը։ Այդ իսկ պատճառով վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հրավերով առաջին անգամ արտաքին անկախ ֆինանսական աուդիտ է կատարվել առաջատար այնպիսի աուդիտորական ընկերությունների կողմից, ինչպիսիք են KPMG-ն և BDO-ն»,- գրել է նա։

--0--ԿԿ