ՍԴ նախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է դատարանների համագործակցության հարցը

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News

ՍԴ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Երկուստեք կարեւորվել է համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանականերում։

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հաջողություններ մաղթել Արման Դիլանյանին իր պաշտոնավարման ընթացքում։

 --00—ՄՀ