Լավրովն ու Այվազյանն ընդգծել են ռուս-հայկական համագործակցության բարձր դինամիկան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News

c1d6cc504762404794bc4a8b3d90df8f.jpg

Դեկտեմբերի 30-ին կայացել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների՝ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Գոհունակությամբ արձանագրվել է անցնող տարում ռուս-հայկական դաշնակցային համագործակցության բարձր ակտիվությունը, կողմերը վերահաստատել են 2021-ին այս դինամիկայի պահպանման տրամադրվածությունը:

--00--ԱԹ