Արժանի պիտի լինենք տղերքի թափած արյանը․ պիտի ստեղծենք էն երկիրը, որի համար տղերքը կռվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 2, 24News

«Հենց առաջին օրը բոլորից թաքուն կամավորագրվել եմ։ Տանեցիներին խաբել եմ, չգիտեին, որ Արցախում էի, մինչև վերջ էլ չեն իմացել, որ գնացել եմ ռազմաճակատ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է 2020թ-ի Արցախյան պատերազմի մասնակից Մարութ Հայրապետյանը։

Խոսելով պատերազմի դասերից՝ նա նկատել է՝ պատերազմի ընթացքում հասկանում ես՝ ամենաթանկը երկիրն ու տունն են․

«Շատ կան ազգություններ, բայց շատ քչերն են, որ ունեն երկիր, պետություն, իրենց տունը։ Հասկանում ես, որ դու 27 տարի պահպանված անգին խաղաղության կրողն ես, պահողն ես։ Քո պապերը մշակույթը, ժառանգությունը հասցրել են քեզ, ու հիմա հերթը մեր սերնդինն է, որպեսզի մենք պատվով տանենք էդ ամեն ինչը»,-ասել է Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսնայութում։

--0--ԿԿ