ՍՊԸ-ի տնօրենը «Opel»-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված մեքենայի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նկար

Հունվարի 2-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմանում Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Գասպարյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հր. Ներսիսյան փողոցի 5-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտների՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Թաթուլ Բաղդասարյանին և 20-ամյա Հրաչ Աբրահամյանին, գրում է Shamshyan.com-ը:

Վրաերթից հետո մեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Բաղդասարյանի ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենային:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որ վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ աղբյուրի՝ «Opel»-ի վարորդ Ա. Գասպարյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն: 

--00—ԼՄ