Հայաստանը վարակվածների թվով հարևան երկրների համեմատ վերջին տեղում է, մահերի թվով՝ 3-րդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

1

Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակավածների թվերը շարունակվում են փոփոխվել: Հայաստանը վարակակիր երկրների ցանկում 56-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 159,798 է: Հայաստանը հարևան երկրների համեմատ այս պահին ունի վարակվածների ամենափոքր ցուցանիշը:

Ցանկում 44-րդը Ադրբեջանն է, վարակակիրների ընդհանուր թիվը այդ երկրում 219,462 է: Ադրբեջանին հաջորդում է Վրաստանը, ցանկում 43-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 228,752 է:

Տարածաշրջանի երկրներից Թուրքիան ցանկում 7-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում վերջին շրջանում կտրուկ աճել է: Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 2,118,255 է:

Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը երկրում մի քանի օր է՝ հատել է 1 միլիոնը. այս պահին երկրում կա 1,237,474 վարակակիր:

Մահերի թվով հարևան երկրների ցանկում առաջատարը շարունակում է մնալ Իրանը՝ 55,438, ապա Թուրքիան՝ 21,093 մահ: Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մահերի թվով գրեթե հավասար են: Հայաստանում ընդհանուր առմամաբ գրանցվել է կորոնավիրուս մահվան 2,836 դեպք, Ադրբեջանում՝ 2,703, իսկ Վրաստանում՝ 2,572: Նշենք, որ Վրաստանում թե՛ մահվան, թե՛ վարակման թվերը վերջին երկու ամիսներին կտրուկ աճել են և դեռ շարունակում են աճել:

Նշենք, որ հունվարի 2-ի՝ ժամը 17:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 84,461,294 է, որից 1,837,199-ը մահացել է, 59,766,592-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 22,857,503 է, որից 106,586 մարդ կամ 0,5 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 20,6 միլիոն վարակման դեպք:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ