Ողբերգական վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

․
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Լոռու մարզում հունվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 21։30-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են BMW եւ LADA Priora մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով 4 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Կայքի փոխանցմամբ՝ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները եւ մի քանիսին իրենց ավտոմեքենաներով  տեղափոխել են հիվանդանոց։

Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։

--00--ԱՀ