Շուռնուխում իր տունն այրողն արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր՝ Աշխարհապետը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

ю

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի  Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել:

Պարզվում է`  այդքան էլ այդպես չէ։ Պատերազմի օրերին  Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում,  որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր,  բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր ու հումորն էլ անպակաս էր։

Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է ։

Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն  կլիներ մեր ներկան»։

--00--ԱՀ