Նիկոլ Փաշինյանի օգնականը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

․

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպել է Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է վարչապետի հետ հանդիպելու և խնդիրները բարձրաձայնելու հնարավորությունը: 

Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է ավելի ակտիվ աշխատի անհետ կորած զինծառայողների հարցը լուծելու համար։

--00--ԱՀ