Արմավիրի մարզում մահացել է ամենատարեց «օրենքով գողը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News

հասարակական
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում հանկարծամահ է եղել «օրենքով գող», 85-ամյա Վանիկ Տեր-Պողոսյանը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, նա «օրենքով գող» է թագադրվել 1960 թ-ին՝ 23 տարեկանում: Քրեական ողջ կյանքի ընթացքում Վ. Տեր-Պողոսյանը ազատազրկման է դատապարտվել է 9 անգամ, ընդ որում՝ երկու անգամ 12 տարվա ազատազրկման: Նրա ամենամեղմ պատժաչափը եղել է 3 ամիսը: Վերջին անգամ «օրենքով գողը» ձերբակալվել է 2008թ-ին՝ Մոսկվայում: Նա համարվում էր ամենատարեց «օրենքով գողը»: 

--0--ԿԿ