Պատերազմի հետևանքով անհայտ կորածների, գերիների տունդարձի համար կկատարվի մասնավոր աղոթք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 8,  24News 

աղոթք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է ժողովրդին աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։ Այս մասին հայտնում են Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք։

 --00—ՄՀ