Քննարկվել է Արցախում անվճար բուժօգնության ծրագրի ներդրման գործիքակազմը

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News 

Արցախ

Արցախի առողջապահության նախարարությունում քննարկվել են բնակչության անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի մեխանիզմների ներդրման, արտամարմնային բեղմնավորման ծրագրի հետ կապված մի շարք հարցեր:  

Նախարար Միքայել Հայրիյանը հունվարի 8-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը  շեշտել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում ձևավորել անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը՝ դրանք մանրակրկիտ քննարկելու և պետական քաղաքականության ուղղությունները որոշակիացնելու համար:

Խորհրդակցությանը գերատեսչության ղեկավարը լսել է նաև պատասխանատուների ու ստորաբաժանումների ղեկավարների առաջարկներն ու կարծիքները՝ Արցախի առողջապահական համակարգի բարելավման ուղիների, ինչպես նաև հրատապ լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ:

 --00—ՄՀ