Երևանի մետրոպոլիտենում աշխատանքում տեխնիկական խափանում է եղել

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News

Մետրո

Հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» - «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։

«Այս պահին տեղում աշխատում են մասնագետների խմբերը՝ խնդիրը վերացնելու նպատակով։ Տեխնիկական խնդիրը լուծվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- հայտնում են մետրոպոլիտենից։ 

--00—ՄՀ