Երևանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

Հունվարի 9-ին՝ ժամը 04։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 8/2 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։21-ին։

Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Հ․) և մասամբ ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «Hyundai Sonata» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները։

--00—ԼՄ