Ինդոնեզիայում ավելի քան 50 ուղևորով օդանավն ընկել է ջուրը

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

օդանավ

Flightradar24 պորտալը հայտնել է, որ կորել է Ջակարտայից Պոնտիանակ թռչող օդանավի հետ կապը։ Այն պատկանում է Sriwijaya Air ինդոնեզական ընկերությանը։

Ծառայության տվյալներով՝ խոսքը Boeing 737-500-ի մասին է։ Օդանավը մոտ մեկ րոպեում կորցրել է ավելի քան 10 հազար ոտնաչափ բարձրություն: Այն անհայտ կորել է օդ բարձրանալուց չորս րոպե անց:

Տարբեր տվյալներով ինքնաթիռում եղել է ավելի քան 50 ուղևոր։

РИА Новости-ի հաղորդմամբ՝ ուղևորատար ինքնաթիռը տասնյակ մարդկանց հետ ընկել է ջուրը, հայտնաբերվել են բեկորներ և մարմնի մասեր։

--00—ՄՀ