Երկրի ղեկը տվե՛ք բանակայիններին, մեզ խստություն է պետք, անտերության զգացում կա․ Մրո

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

Երկրում անտերության զգացում կա, կառավարման ղեկը պետք է բանակայինները վերցնեն՝ սահմանային հարցերում կարգուկանոն հաստատելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Հայաստանի վաստակավոր արտիստ, ժողովրդական երգերի մեկնաբան Արսեն Գրիգորյանը։

Արտիստը կարծում է, որ մեր պարտության հիմնական մեղավորը քաղաքական ղեկավարությունն է։

«Մեր պարտությունը քաղաքական էր, բանակը չի պարտվել, ու այդ պարտությունն անընդհատ ցավեցնում է։ Մեր տղերքն իմաստավոր զոհվեցին հանուն մեր տեսակի պահպանման։ Հնարավոր էր խուսափել այս պատերազմից էլ, այսքան զոհերից էլ»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--0--ԿԿ