Վթար՝ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին. վարորդները տեղում մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

վթար

Հունվարի 10-ին՝ ժամը 03։43-ին, Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ՝ Վրեժ Գ․, ծնված 1980 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Սևակ Ս․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները տեղում մահացել են։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Նորիկ (ծնված 1990 թ.) և Դավիթ (ծնված 1999 թ.) Սարոյանները հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդների դիերը դուրս բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնությանը:

--00—ԼՄ