ՀՀ և Ադրբեջան այցերը հնարավոր կլինեն դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների փոխայցելությունների և առանց վիզայի ռեժիմի հարցերի քննարկման համար նախ անհրաժեշտ է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևանը։

«Ներկայումս չկա երկու երկրների միջև փոխադարձ այցելությունները կարգավորող միջազգային պայմանագիր, իսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է փոխադարձաբար ճանաչել և հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը»,- ասել է Աբդուլաևանը։

Ըստ Աբդուլլաևայի այս փուլում անհիմն է խոսել փոխադարձության հիմքով վիզաներից ազատվելու մասին։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը ներկայացրել էր այն երկրների ցուցակը, որոնց հետ ՀՀ-ն առանց վիզայի ռեժիմ ունի, ցանկում ընդգրկված է նաև Ադրբեջանը:

--00--ԱՀ