Երկրում իրավիճակ փոխելու համար էն նորմալ հայերից 10 000 հերիք ա․որակը քանակ ա բերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

Ընդդիմության ցույցերի ակտիվ մասնակից կինոպրոդյուսեր Արմեն Գրիգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փորձենք էս վերջին երկու ամիսների արդյունքը հասկանանք։

1.Շոկ, բարոյական և ֆիզիկական ոչնչացում, կապիտուլյացիա, աներևակայելի փաստեր, որ նիկոլենք ոչ միայն դեբիլ են, այլ նաև դավաճան։ Էլ ավելի աներևակայելի՝ թալանչի են։ (շատերը մինչև հիմա սրան չեն հավատում, ընդունելով դավաճան լինելը)։

2.Ժողովուրդ հասկացողություն չկա։ Թուրքամոլ, անազգ բնակչություն ոչ միայն կա, նաև քիչ չի։

3.Մեծամասնությունը ինֆանտիլ, պասիվ, քաղաքականապես տգետ, սուտ հասկացողություններով ապրող մոլորված բիոզանգված է։

4.Քաղաքական կուսակցությունները դեկորատիվ բնույթ կրող բիզնես մոդելներ են։ Ընդ որում վատ կազմակերպած, անբովանդակ և անսկզբունք։ «Փողին մուննաթ, աղա ջան» սկզբունքով։

5.Առաջադեմ, կենսունակ, ինքնուրույն, ազգամետ և պետականամետ մարդիկ Հայաստանում կան և մոտավորապես 80 000 - 100 000 են։

Ակտիվ լինելու դեպքում հեչ քիչ չի նոր հանրապետություն կառուցելու համար։

6.Սփյուռք ունենք, շատ ուժեղ, բայց մեզանից բեթար խաբված և հուսալքված։ Ապագայում մեծ դեր կխաղա, ինչպես միշտ, 4 Հանրապետություն կառուցելու պրոցեսում։ Նոր հանրապետության իշխանական կառույցներում Սփուռքը պետք է անպայման ներկայացված լինի։

7.Մոտակա երկու շաբաթը շատ կարևոր են։ Մի սպասեք էլի, որ անիմաստ կուսակցությունները կկանչեն ցրտին, որ իրանց նվնվոցը լսեք, թե նիկոլը ինչքան վատն ա։ Մի սպասեք, որ շատ մարդ գա։

Երկրում իրավիճակ փոխելու համար էն նորմալ հայերից 10 000 հերիք ա։ Էս դեպքում որակը քանակ ա բերում։

8.Էս կիրակի էլ ձեր կենցաղային գործերը դասավորեք, որ 10-11 ից նոր Հայրենիք ենք կառուցելու։ Թարգում ենք դեպրեսիան, անցնում ենք շոկի երկրորդ ստադիային - ցասում (гнев)։ Ոչ մի բռնություն, միայն դիմադրում (սա հատուկ գրել եմ սորոսածին և դավաճանամետ ԱԺ դեպուտանկա Հերիքնազ хереезнаетինչյանի համար, որ վրաս ուզում ա քրեական գործ բացի բռնության կոչի մոմենտով։ Համ էլ Ոստիկանության գործն եմ հեշտացնում։)

ՈՒՐԵՄՆ: ИТАК. SO.

ՈՒՇԱԴԻՐ: ՊԱՏՐԱՍՏ: ԱՆՎԱԽ:

Ոչ մի սայի Հայրենիքից ժեխերին», - գրել է նա։

--00--ԱՀ