Գորբաչովն ասել է, թե ինչպիսին պետք է լինի Ղարաբաղում հակամարտության լուծումը

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News 

Գորբաչով

 ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում, ընդ որում այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»:

«Ինչ վերաբերում է  Ղարաբաղին ... շատ դժվար հարց է, հին, արմատացած անցյալում: Երբ այն սրվել էր, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետությունների, երկու ժողովուրդների համար լուծում գտնել: Եվ հետո Ռուսաստանն էր փորձում» - РИА Новости -ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, որը երկիրը ղեկավարում էր 1980-ականների վերջին ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ:

 Խորհրդային Միության նախկին ղեկավարը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցվել  են, կարևոր է կանգ չառնել դրա վրա, և խնդիրը չլուծված թողնել ևս մի քանի տասնամյակ:

«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտող կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից ՝ առանց հաղթողների և պարտվողների»,-նշել է Գորբաչովը:

 --00—ՄՀ