Հայտնի է «Եվրատեսիլ 2021»-ի ճակատագիրը

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News 

եվրատեսիլ

 «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը 2021թ.-ին տեղի կունենա, անկախ կորոնավիրուսի համավարակից։ Երաժշտական մրցույթի ճակատագրի մասին խոսել է մեկնաբան, դերասան և կատակերգու Գրեմ Նորթոնը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը։

Արտիստը հավաստիացրել է, որ միջոցառումը «հաստատապես տեղի կունենա» այս տարի սովարական ձևաչափով, որի շրջանակներում տարբեր երկրներից երաժիշտներ կպայքարեն առաջին տեղի համար։ Ընդ որում, մրցույթի կազմակերպիչները թույլ են տվել ելույթների ձայնագրության օգտագործման հնարավորությունը, եթե մասնակիցները չկարողանան Ռոտերդամ (Նիդերլանդներ) մեկնել կամ ստիպված լինեն նախքան հասնելը կարանտինի պայմաններում լինել։ Ելույթների ձայնագրման համար խիստ կանոններ կսահմանվեն։

--00—ՄՀ