Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում 2841 զինծառայող է զոհվել․ Ադրբեջանի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

․

Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է 2841 զինծառայող։ Այս մասին ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայող։ Եվս 64 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնման ու նույնականացման աշխատանքները շարունակվում են»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ