ԼՀԿ-ական պատգամավորը Արցախի գործընկերոջ հետ քննարկել է հետպատերազմյա տնտեսական իրավիճակը

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News 

արցախ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հանդիպել է Արցախի ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցանք Արցախի ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Արցախում ստեղծված հետպատերազմյա տնտեսական իրավիճակը, ֆինանսական համակարգին վերաբերող, ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ այլ բնույթի արդի խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր ուղիները։

Հանդիպման արդյունքում պայմանավորվեցինք շարունակել շփումները՝ ընթացիկ հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությամբ»,- հայտնում է Խաչատրյանը։

  --00—ՄՀ