Հունվարի 14-15-ին Երևանում կլինի առանց տեղումների եղանակ, հունվարի 16-ից կլինեն տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

նկար
Հանրապետության տարածքում՝

Հունվարի 13-ի ցերեկը, 17-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին  առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝  հարավային՝ 5-8 մ/վ,  առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը, 14-15-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում  աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 13-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունվարի 14-ի  ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

նկար

--00—ԼՄ