Արցախում քննարկվել է ստեղծված հետպատերազմյան տնտեսական իրավիճակը

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News  

ԱԺ

2021թ հունվարի 10-12-ը ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

Երկուստեք քննարկվել են Արցախում ստեղծված հետպատերազմյան տնտեսական իրավիճակը, ֆինանսական համակարգին վերաբերող, տնտեսական և սոցիալական, հարկային և այլ բնույթի արդի խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հանդիպումների արդյունքում ԱՀ և ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական և ծագած խնդիրների՝ համատեղ ուժերով լուծելու պատրաստակամություն:

Այնուհետև ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունն այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ նաև ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանատուների հետ: Քննարկվել են ԱՀ քաղաքացիների վարկային բեռի թեթևացմանն ուղղված հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ շարունակելու բանկերի հետ քննարկումները վարկային պարտավորությունների ժամկետների հետաձգման և դրանք հնարավորինս վերակառուցելու ուղղությամբ:

Հանդիպումներն անցել են կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում:

--00—ՄՀ